Կարևոր իրադարձություններ

Ամերիկյան ինքնաթիռները կարող են առանց օդաչուի վայրէջք կատարել ռազմանավի վրա

02 Ապրիլ, 2018 20:38
Ամերիկյան ինքնաթիռները կարող են առանց օդաչուի վայրէջք կատարել ռազմանավի վրա

ԱՄՆ ռազմածովային ուժերը փորձարկել են իր տեսակի մեջ միակ հեռակառավարման համակարգի միջոցով ռազմանավի տախտակամածին վայրէջք կատարող կործանիչը: Այդ մասին գրում է Flight Global-ը:

Համակարգը ստուգել են F/A-18 կործանիչի վրա և ինքնաթիռի հեռակառավարվող վայրէջքն իրականացվել է Abraham Lincoln ռազմանավի վրա: ATARI համակարգը հարմարեցվել է մեկ այլ՝ անօդաչու թռչող սարքերի համակարգին, որոնց կառավարումը բարդ եղանակային պայմանների կամ մեքենայի սարքավորումների որևէ մասի խափանման դեպքում հարկ է լինում ստանձնել: Իսկ ռազմանավի վրա տեղադրվում է ինքնատիպ «վայրէջքի ճառագայթ»՝ հաղորդիչ, որը կարողանում է մինչև 10 կմ հեռավորության վրա կապ ստեղծել թռչող սարքի հետ:

Նոր համակարգը թույլ կտա հեռակառավարման միջոցով իջեցնել կործանիչները, որոնց օդաչուները կարող են կորցրած լինել գիտակցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին