Կարևոր իրադարձություններ

Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն ավելացել է շուրջ հինգ անգամ

02 Ապրիլ, 2018 20:23
Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալն ավելացել է շուրջ հինգ անգամ

Մարդասիրական օգնության կարգով այս տարվա հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 372 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 26 մլն 854.1 հազար ԱՄՆ դոլար : Նախորդ տարվա նույն ժամանակում Հայաստան է ներմուծվել 5 մլն 053.1 հազար դոլար արժողությամբ 339.2 տոննա ապրանք:

Ստացված օգնության մեջ մեծ ծավալ են կազմել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքները` շուրջ 12մլն 510.5 հազար դոլարի, սարքերը և ապարատները` 11 մլն 412.7 հազար դոլարի, մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները` 1545.2 հազար դոլարի:

Ամենաշատ մարդասիրական օգնություն է տրամադրել Միացյալ Նահանգները`16 մլն  052.7 հազար դոլարի, այնուհետև Չինաստանը´  1 մլն 693.0 հազար դոլարի և Հնդկաստանը` 1 մլն 028.4 հազար դոլարի:

ԵՄ երկրներից ստացվել է 784.4 հազ. դոլարի օգնություն: ԱՊՀ երկրներից 2018-ի հունվար-փետրվարին մարդասիրական օգնություն չի ստացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին