Կարևոր իրադարձություններ

«Աքույու» ԱԷԿ-ի նախագիծը Թուրքիայում ռազմավարական ներդրումի կարգավիճակ է ստացել

02 Ապրիլ, 2018 19:28
«Աքույու» ԱԷԿ-ի նախագիծը Թուրքիայում ռազմավարական ներդրումի կարգավիճակ է ստացել

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ Թուրքիայում «Աքույու» ԱԷԿ-ի՝ Ռուսաստանի մասնակցությամբ նախագիծը ռազմավարական ներդրումի կարգավիճակ է ստացել: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ այդ կարգավիճակը թույլ կտա մոտ 10 մլրդ դոլար տնտեսելու ԱԷԿ-ի կառուցման գործում: Այդ մասին տեղեկացնում է kommersant.ru-ն:

«Այժմ մենք սպասում ենք շինարարական աշխատանքները սկսելու թույլտվությանը: Դա հնարավորություն կտա մեզ սկսել շինարարության առաջին փուլը՝ փորել հիմքը ատոմակայանի հետագա կառուցման համար: Հույս ունենք, որ դա տեղի կունենա արդեն մոտ ժամանակներում»,- ասել է Նովակը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին