Կարևոր իրադարձություններ

Աֆղանստանի օդուժը հարված է հասցրել երկրի հյուսիսում գտնվող «Թալիբան»-ի դիրքերին. կան զոհեր

02 Ապրիլ, 2018 17:55
Աֆղանստանի օդուժը հարված է հասցրել երկրի հյուսիսում գտնվող «Թալիբան»-ի դիրքերին. կան զոհեր

Աֆղանստանի օդուժը հարված է հասցրել երկրի հյուսիսում գտնվող Քունդուղ նահանգի կրոնական դպրոցներից մեկի շենքին, ինչի արդյունքում մահացել են տասնյակ մարդիկ, հաղորդում է Tolo News-ը: 
Ավիահարվածները հասցվել են «Թալիբան» ծայրահեղական խմբավորման ենթակայության տակ գտնվող տարածքին: Հայտնի է, որ հրթիռակոծության պահին այդտեղ է գտնվել շուրջ 200 մարդ, որոնց թվում «Թալիբան»-ի որոշ պարագլուխներ:

Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, մահացել է 25 մարդ, մինչդեռ ականատեսները պնդել են, որ զոհերի թիվը  ավելի մեծ է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին