Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան պետք է ավելի լավ իմանար սիրիական իրականությունը, քան Արևմուտքի մյուս երկրները. Չավուշօղլու

02 Ապրիլ, 2018 16:55
Ֆրանսիան պետք է ավելի լավ իմանար սիրիական իրականությունը, քան Արևմուտքի մյուս երկրները. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի Մանբիջ քաղաքի քրդերին իր աջակցությունը հայտնած Ֆրանսիայի ղեկավարությունը «չգիտի, թե ինչ է խոսում», այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը:

«Սկզբից նման հայտարարություն արեցին, հետո 2-3 անգամ փոխեցին հայտարարությունը: Մենք դեմ առ դեմ ենք կանգնած մի երկրի հետ, ով չգիտի, թե ինչ է խոսում և ինչ է անելու: Ֆրանսիան պետք է ավելի լավ իմանար սիրիական իրականությունը, քան Արևմուտքի մյուս երկրները: Մինչ օրս նրանք այս հարցում ճիշտ ճանապարհով էին ընթանում, սակայն, ցավոք, վերջին մի քանի ամսում դարձավ մի երկիր, որն անգամ չի կարողանում բարձրաձայնել իր իմացած ճշմարտությունը», - ասել է Չավուշօղլուն:
Չավուշօղլուն նշեց, որ իրենք խորհուրդ էին տվել Ֆրանսիայի ԱԳՆ-ին գալ Աֆրին ու համագործակցել իրենց հետ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին