Կարևոր իրադարձություններ

Սևամորթները՝ ԱՄՆ-ի ոստիկանության գլխավոր զոհերը

02 Ապրիլ, 2018 16:25
Սևամորթները՝ ԱՄՆ-ի ոստիկանության գլխավոր զոհերը

Քաղաքական հարցերի փորձագետ Մարգարեթ Քիմբերլին համոզված է, որ սևամորթները ԱՄՆ-ի ոստիկանների կողմից իրականացվող բռնությունների գլխավոր զոհերն են:

Pars Today գործակալությանը տված հարցազրույցում Քիմբերլին ասել է. «Ամեն օր ԱՄՆ ոստիկանները սպանում են մի սևամորթի, որովհետև երկրի պաշտոնատարները ոստիկանությանը թույլ են տալիս հանդես գալ դատավորի և վճիռը գործադրողի դերում »:

«ԱՄՆ-ում սևամորթները շատ են ձերբակալվում և բանտերում գտնվում են ավելի քան երկու միլիոն սևամորթներ: Դա համաշխարհային մասշտաբով ամենամեծ թիվն է կազմում»,-ասել է քաղաքական հարցերի փորձագետ Մարգարեթ Քիմբերլին:

Նրա խոսքով, ԱՄՆ-ում ամենաշատը խախտվում են սևամորթների իրավունքները և ոստիկանությունը միջոց է ծառայում դրա համար:

Կալիֆորնիա նահանգի Սակրամենտո քաղաքի բնակիչները վերջին օրերի ընթացքում ցույցեր են անցկացրել և բողոքել են ոստիկանության կողմից երիտասարդ սևամորթ  Ստեֆան Քլարքի սպանության և ընդհանրապես սևամորթների նկատմամբ ոստիկանության վերաբերմունքի դեմ:

 

Լրահոս

Դիտել ավելին