Կարևոր իրադարձություններ

Հայոց բանակը պատրաստ է. հակառակորդն այդպիսի ռազմական գործողություն այլևս չի կարող իրականացնել. Մովսես Հակոբյան

02 Ապրիլ, 2018 14:40
Հայոց բանակը պատրաստ է. հակառակորդն այդպիսի ռազմական գործողություն այլևս չի կարող իրականացնել. Մովսես Հակոբյան

Հակառակորդի նկատմամբ գերակայություն ձեռք բերելու ուղղությամբ այժմ աշխատանքներն ենք իրականացնում: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ Ապրիլյան պատերազմից հետո հայոց բանակը նոր սպառազինություն ենք ձեռք բերել: 

«Այսօր երկու տարվա ընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարվել եւ այն խնդիրները, որոնք կային ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորի վերաբերյալ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել: Հակառակորդը այդպիսի ռազմական գործողություն այլեւս չի կարող իրականացնել, քանի որ հայոց բանակը պատրաստ է: Հակառակորդի նկատմամբ գերակայություն ձեռք բերելու ուղղությամբ այժմ աշխատանքներն ենք իրականացնում»,-հայտարարեց նա:

Հարցին՝ արդյոք իշխանությունը հիմա էլ է կարծո՞ւմ, որ ապրիլյան պատերզմում կորցրած Լելե Թեփեն վերադարձնելու անհրաժեշտություն չկա, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ես այդպիսի հայտարարություն երբեք չեմ արել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին