Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    558,5
    566,5

  • RUB

    7,58
    7,83

Կարևոր իրադարձություններ

ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև շուրջ 500 000 եվրոյի դրամաշնորհային համաձայնագիր է ստորագրվել

02 Ապրիլ, 2018 14:54
ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև շուրջ 500 000 եվրոյի դրամաշնորհային համաձայնագիր է ստորագրվել

ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Ֆրանսիայի կառավարության կողմից՝  Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչը:   

Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500.000 եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ` ՀՀ Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագրին աջակցելու նպատակով: 

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին