Կարևոր իրադարձություններ

Ֆինլանդիայում ուժեղ ձնաբուքն ու սաստիկ քամին ավիաչվերթների չեղարկման պատճառ են դարձել

02 Ապրիլ, 2018 14:48
Ֆինլանդիայում ուժեղ ձնաբուքն ու սաստիկ քամին ավիաչվերթների չեղարկման պատճառ են դարձել

Ֆինլանդիայում ուժեղ ձնաբուքն ու սաստիկ քամին դարձել են տասնյակ ավիաչվերթների չեղարկման պատճառ, այս մասին հաղորդում է  РИА Новости  գործակալությունը՝ հղում անելով Ֆինլանդիայի օդերևութաբանական կենտրոնին:

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ձյան շերտի բարձրությունը կարող է հասնել 20 սմ-ի, սակայն երեկոյան օդի ջերմաստիճանը կբարձրանա, և կսկսվի անձրև, իսկ ցուրտ ցիկլոնը կտեղափոխվի դեպի երկրի հյուսիս՝ Լապլանդիա:

Finnair ավիաընկերությունը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով արդեն չեղարկել է 38 չվերթ: Նշվում է, որ Հելսինկիից չեղարկված են դեպի Մոսկվա, Պեկին, Ստոկհոլմ, Սեուլ, Հռոմ, Բեռլին, Փարիզ, Վարշավա, Լոնդոն, Բուդապեշտ և այլ ուղղություններով մի շարք ավիաչվերթներ: Finavia ընկերությունը խորհուրդ է տվել քաղաքացիներին պատրաստ լինել չվերթների հնարավոր հետաձգումների:

Վարորդներին զգուշացվել է խուսափել մայրուղի դուրս գալուց:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին