Կարևոր իրադարձություններ

Էրդողանը Ղուրանից տողեր է նվիրել «ի հիշատակ նախնյաց հոգիների, որոնք իրենց որպես ժառանգություն են թողել Սոֆիա տաճարը»

02 Ապրիլ, 2018 13:58
Էրդողանը Ղուրանից տողեր է նվիրել «ի հիշատակ նախնյաց հոգիների, որոնք իրենց որպես ժառանգություն են թողել Սոֆիա տաճարը»

Ստամբուլի նշանավոր Սուրբ Սոֆիա տաճարի ներսում՝ Ստամբուլի Ֆաթիհ շրջանի ու «Թուրքական դասական արվեստի միության» կազմակերպած փառատոնի բացման արարողության ժամանակ Էրդողանը Ղուրանից մեջբերումներ է ընթերցել, այս մասին հաղորդում է  թուրքական «Սաբահ» պարբերականը: 
Նա այդ տողերը նվիրել է «ի հիշատակ նախնյաց հոգիների, որոնք իրենց որպես ժառանգություն են թողել այդ տաճարն» ու հատկապես «ի պատիվ Կ.Պոլիսը գրաված օսմանյան սուլթան Ֆաթիհի»:

«Հայթերթի» փոխանցմամբ, երկրի քրիստոնյա համայնքների շրջանում Էրդողանի ելույթը հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել։ Ոմանք զարմանք են հայտնել, թե ինչու է Էրդողանը նախընտրել նման ելույթ ունենալ հենց հին քրիստոնեական տաճարում, այլ ոչ հազարավոր մահմեդական մզկիթներից որևէ մեկում, այն էլ՝ ուղղափառների Սբ Զատկին նախորդող շաբաթ: 

Թուրքիայի առաջնորդը նշել է, որ շատ հուզված է և իր համար բարդ է խոսել «այդ օրհնված գմբեթի ներքո»:
 
 
 

 



 

Լրահոս

Դիտել ավելին