Կարևոր իրադարձություններ

Սպասվում է փոփոխական եղանակ

02 Ապրիլ, 2018 13:37
Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, 4-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8մ/վ, 3-4-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-5-ին կնվազի 6-8, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում՝

Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ:

 

Լրահոս

Դիտել ավելին