Կարևոր իրադարձություններ

«facebook-ն արգելափակում է ադրբեջանցի հայտնի բլոգերների էջերը»

02 Ապրիլ, 2018 12:49
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«facebook-ն արգելափակում է ադրբեջանցի հայտնի բլոգերների էջերը»

«facebook-ն արգելափակում է ադրբեջանցի հայտնի բլոգերների էջերը»

Բաքվում դժգոհում են...Այս անգամ պատճառը Մարկ Ցուկերբերգն է և նրա facebook սոցիալական ցանցը...Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների երկու օր է facebook-ում ուղղակի "որս" է սկսվել ադրբեջանցի հայտնի բլոգերների և ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների նկատմամբ,որոնց էջերը արգելափակվել են 30 օրով...Այսպես,ըստ վերջին տվյալների արգելափակվել են haqqin.az-ի գլխավոր խմաբգիր Էյնուլլա Ֆաթուլաևի,Oxu.az-ի գլխավոր խմբագիր Էլվին Շիրինովի,Armiya.az-ի գլխավոր խմբագիր Բահրամ Բաթիևի,Minval.az-ի գլխավոր խմբագիր Էմիլ Մուստաֆաևը,հայտնի բլոգերներ Քենան Գուլուզադեի,Համիդ Համիդովի,Շահին Ռզաևի,լրագրողներ Յանա Մադաթովայի,Շալալա Հասանովայի,իրավապաշտպան Էլդար Զեյնալովի և այլնի facebook-յան էջերը...Սրանք,գրեթե բոլորը,աչքի են ընկնում իրենց կենդանական հայատյացությամբ...
Բաքվում շատ զարմացած են այս հանգամանքից և չեն "հասկանում",թե ինչու 2-3 տարի առաջ գրված ինչ-որ հոդվածի համար հիմա նոր են ինչ-որ մարդիկ բողոքում,որի պատճառով Իլհամ Ալիևի մանկլավիկ քարոզիչները հայտնվել են facebook-ի պերսոնա նոն գրատայի ցուցակում...Ազերիները շատ լավ գիտեն,թե ինչն է պատճառը,սակայն իրենց միամիտ են ձևացնում,քանի որ այն ինչ տեղի է ունենում ազերի օգտատերերի հետ հիմա,բավական ծանոթ է այդ սոցցանցի հայ օգտատերերից շատերին,որոնց մի զգալի մասը ևս որոշ ժամանակ առաջ արգելափակված է եղել կամ էլ հիմա էլ է արգելափակված...Ինչպես կասեին այս պարագայում՝"Каков привет, таков и ответ..."
Հուսանք, facebook-յան ազերի "ինտելեկտուալ" խավի "բլոկադան" դաս կլինի նույն այդ արգելափակվածներին,որոնք բավական ակտիվ դերակատարություն ունեն հայ օգտատերերի արգելափակման գործում և,որքան հասկացա,չէին սպասում համարժեք պատասխանի մեր կողմից...
Հ.Գ.Ի դեպ,րոպեներ առաջ ալիևյան կայքերից մեկը շատ մեծ բացահայտում արեց և ալամ աշխարհին տեղեկացրեց,որ ազերի օգտատերերի արգելափակման հետևում կանգնած են հայաստանյան հատուկ ծառայությունները...

 

Լրահոս

Դիտել ավելին