Կարևոր իրադարձություններ

Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է ավելի քան 110 մլն եվրո վճարել Ումտիտիի և Ալեքս Սանդրոյի համար

02 Ապրիլ, 2018 11:28
Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է ավելի քան 110 մլն եվրո վճարել Ումտիտիի և Ալեքս Սանդրոյի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ուժեղացնել պաշտպանական գիծն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է «The Times»-ը: Մանկունիացիների գլխավոր նպատակներն են «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին և «Յուվենտուսի» ձախ եզրային պաշտպան Ալեքս Սանդրոն:

Ֆրանսիացու պայմանագրում, ով չի կարողանում համաձայնության գալ «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, 52.8 մլն ֆունտ հրաժարագին է սահմանված (60 մլն եվրո):

Ումտիտին կատալոնական ակումբի ղեկավարությունից աշխատավարձի բարձրացում է պահանջում` մինչև 8 մլն ֆունտ (9 մլն եվրո), իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները:

Ալեքս Սանդրոն դիտարկում է անգլիական ակումբ տեղափոխության տարբերակը և կապ է պաշտպանում «Յուվենտուսի» ղեկավարության հետ: Ակնկալվում է, որ բրազիլացուն թույլ կտան հեռանալ Թուրինից ավելի քան 50 մլն ֆունտի դիմաց (57 մլն եվրո):

 

Լրահոս

Դիտել ավելին