Կարևոր իրադարձություններ

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի կառավարիչը բողոքարկել է կալանավորման մասին որոշումը

02 Ապրիլ, 2018 10:36
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի կառավարիչը բողոքարկել է կալանավորման մասին որոշումը

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի կառավարիչ Նադեժդա Սուդդենոկը բողոքարկել է կալանավորման մասին որոշումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Կեմերովոյի Զավոդսկիյ դատարանին հղումով:

Քննությունը դիտարկում է երկու վարկած՝ կարճ միացում և հրդեհում։ ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ առևտրի կենտրոնը կառուցվել է առանց շինարարության թույլտվության։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին