Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում կրկեսի լարախաղացն ընկել է ելույթի ժամանակ (տեսանյութ)

01 Ապրիլ, 2018 21:16
ՌԴ-ում կրկեսի լարախաղացն ընկել է ելույթի ժամանակ (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է ՌԴ Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում կրկեսի հյուրախաղերի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ լարախաղացն ընկել է ելույթի պահին:

Ինչպես գրում է РИА Новости-ն, կադրերում երևում է, թե ինչպես է մի քանի մետր բարձրության վրա ելույթ ունեցող տղամարդն ընկնում առաձգականությունը կորցրած ճոպանի պատճառով:

Ընկնելուց հետո կրկեսի աշխատակիցներն օգնել են լարախաղացին ոտքի կանգնել: Վերջինս լուրջ վնասվածքներ չի ստացել. նա կարողացել է կանգնել և խոնարհվել հանդիսականի առաջ:

Կրկեսի՝ ВКонтакте սոցցանցի էջում հանդիսականները շուտափույթ առողջություն են մաղթել արտիստին:

 

Լրահոս

Դիտել ավելին