Կարևոր իրադարձություններ

Թուրքիան մեկուսացվում է աշխարհից

01 Ապրիլ, 2018 20:00
Թուրքիան մեկուսացվում է աշխարհից

Կարեն Հովհաննիսյանը գրում է.

Քիչ-քիչ ակնհայտ է դառնում , որ Թուրքիան , ի դեմս Էրդողանի , մեկուսացվում է աշխարհից: Առաջին հայացքից թվում է, թե Էրդողանի համար կանաչ լույս են բոլոր այն հայտարարությունները, որոնք վերաբերվում են տարածաշրջանի ռազմական և քաղաքական իրավիճակին, սակայն իրականում աշխարհը Էրդողանին մենակ է թողնում հենց աշխարհի կողմից զինված քրդական ուժերի, ինչպես նաև արդեն Թուրքիայի վերահսկողությունից վաղուց դուրս եկած և հենց Թուրքիայի դեմ գնացող ԻՊ-ի դեմ: Անշուշտ Էրդողանը փորձ է անելու անողոքաբար պայքարել անզեն խաղաղ բնակչության դեմ, ինչն էլ հետագայում լավ խաղաքարտ է լինելու նույն միջազգային կառույցներին, որպեսզի Էրդողանին արժանցնեն Իրաքի և Լիբիայի նախկին ղեկավարների ճակատագրերին: 

Ամեն դեպքում մի բան ակնհայտ է, Էրդողանին սպասվում է դժվար ու դաժանակիր աշխատնք թե Թուրքիայի արտաքին սահմաններին , և թե Թուրքիայի հենց ներսում: Արևմուտքն ու Եվրոպան իրականում Թուրքյաի դեմ ոչինչ չունեն, Թուրքիային համարում են ՆԱՏՕ-ի դաշնակից, իսկ այ Էրդողանի հարցում, արդեն լրիվ այլ պատմություն է:

 

Լրահոս

Դիտել ավելին