Կարևոր իրադարձություններ

Կոստա Ռիկայում նախագահի ընտրություններ են անցկացվում

01 Ապրիլ, 2018 19:25
Կոստա Ռիկայում նախագահի ընտրություններ են անցկացվում

Կոստա Ռիկայում կիրակի անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

«Քվեարկությունն սկսվել է երկրի ողջ տարածքում», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ թվիթերյան իր էջում հաղորդել է նախընտրական դատարանը:

Լատինամերիկյան երկրում ընտրելու իրավունք ունի ավելի քան 3.3 մլն մարդ: Փետրվարի սկզբին անցկացված առաջին փուլի արդյունքներով՝ երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարը շարունակում են երկու թեկնածու «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Ֆաբրիսիո Ալվարոն և «Քաղաքացիական գործողություն» կուսակցության թեկնածու Կառլոս Ալվարադոն:

 

Լրահոս

Դիտել ավելին