Կարևոր իրադարձություններ

Ստալոնեն կայցելի Շվարցենեգերին վիրահատությունից հետո

01 Ապրիլ, 2018 18:40
Ստալոնեն կայցելի Շվարցենեգերին վիրահատությունից հետո

Ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հաստատել է, որ իր լավագույն ընկեր և դերասան Արնոլդ Շվարցենեգերը սրտի վիրահատությունից հետո իրեն զգում է «ավելի լավ, քան երբևէ» և խոստացել է, որ կայցելի նրան հիվանդանոցում: Այդ մասին տեղեկացնում է Eyewitness News-ը:

Նա նաև նշել է, որ չնայած տարած վիրահատությանը, Շվարցենեգերը չի պատրաստվում ազատվել վնասակար սովորություններից:

 
 
Реклама 08

«Կան բաներ, որոնցից հնարավոր չէ հրաժարվել. սիգար ծխել և շնչել»,- նշել է դերասանը:

Հիշեցնենք, որ Շվարցենեգերը սրտի վիրահատություն է տարել: Նարկոզից դուրս գալուց հետո նրա առաջին բառերն են եղել «ես վերադարձա», ինչն ակնարկ էր Տերմինատոր կինոհերոսի հայտնի արտահայտությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին