Կարևոր իրադարձություններ

Շվեյցարիայում ձնահոսքի հետևանքով երեք մարդ է մահացել

01 Ապրիլ, 2018 16:20
Շվեյցարիայում ձնահոսքի հետևանքով երեք մարդ է մահացել

Շվեյցարիայի Վալե կանտոնում լեռներում ձնահոսքի հետևանքով մահացել է երեք, տուժել երկու մարդ: Այս մասին հայտնում է Le nouvelliste պարբերականը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ շաբաթ շվեյցարական Վալե կանտոնի Ֆիշերալպ հանգստավայրի մոտակայքում հինգ մարդ մնացել է ձյան տակ:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նախնական տվյալների համաձայն՝ բոլոր հինգ լեռնագնացներն Իսպանիայից են:

Նշվում է, որ Վալե կանտոնի դատախազությունը հետաքննություն է սկսել միջադեպի կապակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին