Կարևոր իրադարձություններ

Իրաքում կատուների համար առաջին հյուրանոցն է բացվել

01 Ապրիլ, 2018 15:00
Իրաքում կատուների համար առաջին հյուրանոցն է բացվել

Իրաքի հարավ-արևելքում գտնվող Բասրա քաղաքում բացվել է երկրում առաջին հյուրանոցը կատուների համար՝ տեղեկացնում է Reuters-ը:

Ուսանող անասնաբույժ Ահմեդ Թահեր Մեքքին իր տունը վերածել է կատուների հարմարավետ հյուրանոցի: Նրա կարծիքով՝ դա երկրում նմանատիպ առաջին հյուրանոցն է:

Հյուրանոցում մեկ գիշերվա արժեքը 5 հազար դինար է՝ մոտավորապես 4 դոլար: Այդ գնի դիմաց կենդանուն կտրամադրվեն քնի համար կահավորված հատուկ տեղ, բժշկական ստուգում և սնունդ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին