Կարևոր իրադարձություններ

Ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

01 Ապրիլ, 2018 14:20
Ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մարտի 31-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի ձախ ազդրի կողային մակերեսի բազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և «ձախ թուլակողի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մեսրոպյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն բաժի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ հետաքննիչ Տիգրանյանի գլխավորությամբ: 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ, 21-ամյա Էդիկ Ա.-ն, և Երևան քաղաքի Պռոշյան փողոցի բնակիչ, 21-ամա Արտակ Ա.-ն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին