Կարևոր իրադարձություններ

Քեմբրիջում վերջին հրաժեշտն են տվել Սթիվեն Հոքինգին

01 Ապրիլ, 2018 00:05
Քեմբրիջում վերջին հրաժեշտն են տվել Սթիվեն Հոքինգին

Քեմբրիջում վերջին հրաժեշտն են տվել հանրահայտ բրիտանացի գիտնական, տիեզերաբան, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին, որը կյանքից հեռացել էր մարտի 14-ին՝ 76 տարեկան հասակում:

Ինչպես հաղորդում է BBC-ն, հրաժեշտի պատարագն մատուցվել է Քեմբրիջի համալսարանի տարածքում գտնվող Սուրբ Մարիա եկեղեցում: Հենց այդ համալսարանում է 50 տարուց ավելի Հոքինգը վարել իր գիտական գործունեությունը:

Նրա աճյունը կհուղարկավորվի Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում՝ Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի շիրիմների կողքին:

Երբ եկեղեցուն է մոտեցել հուղարկավորության թափորը 76 անգամ հնչեցվել են եկեղեցու զանգերը:

 

Լրահոս

Դիտել ավելին