Կարևոր իրադարձություններ

Վարորդական իրավունքներից զրկված Մառա Բաղդասարյանին ոստիկանները Մոսկվայում դարձյալ նկատել են ղեկին

31 Մարտ, 2018 23:54
Վարորդական իրավունքներից զրկված Մառա Բաղդասարյանին ոստիկանները Մոսկվայում դարձյալ նկատել են ղեկին

Մոսկվայում պետավտոտեսչության աշխատակիցները ձերբակալել են վարորդական իրավունքներից զրկված 24-ամյա սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային վարչությունից տեղեկացրել են, որ Բաղդասարյանի Merсedes-ը կանգնեցրել են Լենինգրադյան պողոտայում գիշերվա ժամը երեքին:Վերջինս ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին չի ներկայացրել վարորդական իրավունքը, իսկ տվյալների բազայով ստուգումներ անցկացնելուն պես տեսուչները պարզել են, որ նա ընհանրապես ավտոմեքենա վարելու իրավունք չունի:

Մառա Բաղդասարյանը Gelandewagen մակնիշի մեքենայով մոսկովյան փողոցներում մրցավազքեր իրականացնող սթրիթռեյսերի գործով անցնող անձանցից մեկն էր: Դատավարությունից հետո նրան բազմիցս ձերբակալել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին