Կարևոր իրադարձություններ

«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը դատապարտվեց 9 տարի 10 ամիս ազատազրկման

29 Մարտ, 2018 16:33
«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը դատապարտվեց 9 տարի 10 ամիս ազատազրկման

Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը Զախարիա Կալաշովին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Շաքրո Մոլոդոյ անունով, դատապարտեց 9 տարի 10 ամիս ազատազրկման: Այս մասին հայտնում է life.ru-ն:

Շորթման մեղադրանքով դատապարտված  Շաքրո Մոլոդոյը պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատախազությունը պահանջել էր Կալաշովի նկատմամբ սահմանել տասը տարվա ազատազրկում և 700 հազար ռուբլու տուգանք:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Ռոչդելի փողոցում զինված անձինք սրճարանի համասեփականատեր Ժաննա Կիմից 8 մլն ռուբլի էին պահանջել՝ տարածքի ձևավորման աշխատանքների համար։ Բանակցությունների ժամանակ կոնֆլիկտ էր առաջացել, և Կոչույկովը կրակել էր երկու մարդու վրա: Շորթման մյուս դեպքը կապված է գործարար Լյով Գարամովի հետ: Հանցավոր խումբը մեղադրվում է նրանից 10 մլն ռուբլի շորթելու մեջ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին