Կարևոր իրադարձություններ

Մարդկանց կինոդահլիճում փակել են հրդեհի ժամանակ. Կեմերովոյի հրդեհի հետևանքով ընտանիքը կորցրած տղամարդը նոր մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)

29 Մարտ, 2018 14:37
Մարդկանց կինոդահլիճում փակել են հրդեհի ժամանակ. Կեմերովոյի հրդեհի հետևանքով ընտանիքը կորցրած տղամարդը նոր մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)

Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով ընտանիքը՝ կնոջը, երեք երեխաներին ու քրոջը կորցրած Իգոր Վոստրիկովը «ВКонтакте»-ում տեսանյութ է հրապարակել, որում մանրամասներ է ներկայացրել ողբերգական դեպքից:

Նա պատմել է, որ դիտել է հրդեհի ժամանակ տեսախցիկների արձանագրած կադրերը, որոնցում երևում է՝ ինչպես է մի տղամարդ փակում կինոդահլիճներից մեկի դռներն ու անցքերը: 

«Ինչ-որ տղամարդ որոշեց կողպել դուռը, փակել անցքերն ու սպասել փրկարարներին, սակայն փրկարարները չժամանեցին: Արդյունքում, որքան գիտեմ, նա դուրս եկավ, ու նրան փրկեցին»,- պատմել է նա:

Տեսանյութն՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին