Կարևոր իրադարձություններ

Աստված պաշտպանում է աղքատներին... համենայն դեպս հարուստների մեղքերից. հրեական ասացվածքներ, որ շատ բան են բացատրում (լուսանկարներ)

29 Մարտ, 2018 13:03
Աստված պաշտպանում է աղքատներին... համենայն դեպս հարուստների մեղքերից. հրեական ասացվածքներ, որ շատ բան են բացատրում (լուսանկարներ)

Եթե խնդիրը կարելի է լուծել փողով, դա խնդիր չէ, այլ՝ ծախսեր:

Ադամն առաջին երջանիկն էր, քանի որ զոքանչ չուներ:

Աստված մարդուն տվել է երկու ականջ և մեկ բերան, որպեսզի նա շատ լսի և քիչ խոսի:

Մտավ գինին, դուրս եկավ գաղտնիքը:

Աստված չի կարող միանգամից ամենուր լինել, այդ պատճառով նա ստեղծել է մայրերին:

Բոլորը բողոքում են փողի պակասից, խելքի պակասից չի բողոքում ոչ ոք:

Գիտելիքները շատ տեղ չեն զբաղեցնում:

Եթե չես ուզում՝ նստեն պարանոցիդ, մի խոնարհվիր:

Աստված պաշտպանում է աղքատներին... համենայն դեպս հարուստների մեղքերից:

Ծնողները երեխաներին սովորեցնում են խոսել, երեխաները ծնողներին՝ լռել:

Հեռվից բոլոր մարդիկ էլ վատը չեն:

Տղամարդիկ ավելի շատ կգործեին, եթե կանայք ավելի քիչ խոսեին:

Սպիտակ մազերը ծերության նշան են, ոչ թե իմաստության:

Լավ լռելն ավելի դժվար է, քան լավ խոսելը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին