Կարևոր իրադարձություններ

Աստղագուշակ մարտի 25-ի համար

25 Մարտ, 2018 12:20
Աստղագուշակ մարտի 25-ի համար

Խոյ. Հնարավոր է նոր հետաքրքիր առաջարկներ ստանաք, որոնք կվերաբերեն աշխատանքին: Մինչեւ վերջնական որոշում կայացնելը յոթ անգամ մտածեք: Կարող եք նույնիսկ թայմ-աուտ վերցնել եւ որոշում կայացնել օրվա վերջում:

Ցուլ. Չափիդ դուրս շատ գործ եք վերցնում ձեզ վրա: Աշխատեք այս օրն անցկացնել հանգստանալով: Հոգ տարեք սեփական առողջության հանդեպ: Չեղյալ հայտարարեք այն բոլոր հանդիպումները, որոնք ձեզ անհանգստություն են պատճառում:

Երկվորյակ. Այն գործերը, որոնք նախատեսել եք, որ այսօր պետք է կատարեք, կհասցնեք ժամանակին: Կարող եք նույնիսկ մի քիչ ռիսկային հարցեր կարգավորել: Սիրելի անձնավորության հետ հարաբերությունները այնքնա էլ անամպ չեն: Ճիշտ կանեք շատ նրբանկատորեն պարզաբանեք իրավիճակը հետագա սրացումներից խուսափելու համար:

Խեցգետին. Լավ ժամանակաշրջան է կառուցողական շփումների եւ բանակցությունների համար: Խուսափեք ամեն տեսակ վեճերից եւ հարաբերություններ պարզելուց: Կոնֆլիկտներում դուք դժվար թե հաղթող լինեք: Իսկ պարտությունն էլ կլինի բավականին ծանր եւ ցավոտ:

Առյուծ. Այսօր փորձեք չքննարկել սեփական խնդիրները մյուսների հետ: Հեռու մնացեք առհասարակ որեւէ քննարկումներից, այլապես կհարվածեք շատերի շահերին եւ արդյունքում կհայտնվեք կոնֆլիկտների մեջ:

Կույս. Ձեր կյանքի հորիզոնում ամպրոպներ չեն կանխատեսվում այսօր: Ավելի շուտ կլինի հավասարակշռված օր: Օրը նվիրեք ապագայի պլաններ կազմելուն, տնային գործերը կատարելուն: Երեկոյան կարող եք դուրս գալ զբոսանքի:

Կշեռք. Բարենպաստ ժամանակ է, որպեսզի զբաղվեք սեփական պլանների իրականացմամբ: Կարող եք հասնել զգալի հաջողությունների, հուսալով նաեւ մտերիմների աջակցությանը: Սեփական գործողություններում, սակայն պահպանեք էթիկական նորմերը: Հեռու մնացեք այլ մարդու մասին կարծիք հայտնելուց:

Կարիճ. Օրը կարող է չափազանց արդյունավետ լինել ձեր համար: Ինքներդ կզգաք անբավարարվածություն, սակայն իրականում ամեն բան հիանալի է գնում: Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Աղեղնավոր. Օրը կլինի աստիճանաբար խորացող հակասություններով լի: Նորությունները կամ անակնկալ իրադարձությունները կստիպեն, որպեսզի արագ կազմակերպվեք եւ մտենք արագ արձագանքման վիճակի մեջ: Ընտրեք ամենակարեւոր գործերը եւ այսօր զբաղվեք միայն դրանցով:

Այծեղջյուր. Այսօրվա համար պլանավորեք ընդամենը երկու-երեք անելիք, իսկ մնացածը հետաձգեք: Գործընկերների գործողությունները կամ անգործությունը կարող են վնասելձեզ, այնպես որ ուշադիր եղեք: Կարող եք զբաղվել անձնական կյանքի խնդիրներով:

Ջրհոս. Օրը հարմար է ընտանեկան գործերով զբաղվելու, տանը վերադասավորումներ կատարելու համար:Կարող եք գնալ հանդիպումների, նշանակել ժամադրություններ: Չափազանց ինքնաքննադատաբար եք տրամադրված, տեմպը թուլացնել է պետք:

Ձկներ. Օրը կանցնի արագ ռիթմով եւ կլինի հագեցած տարբեր իրադարձություններով: Շատ ուժեր կծախսեք այսօր: Օրվա ընթացքում կլինեք նյարդայնացած եւ նույնիսկ սիրելիի ներկայությունը ձեզ կնյարդայնացնի: Պահպանեք հավասարակշռությունը եթե չեք ուզում հարաբերություններ փչացնել տեւական ժամակով:

 

Լրահոս

Դիտել ավելին