Կարևոր իրադարձություններ

«Դիլիջանի ազգային պարկի» «Ջիլուտ թալա» կոչվող հանդամասի հրդեհը մարվել է. այրվել են մոտ 2,7 հա բուսածածկ տարածք, 17 ծառ

25 Մարտ, 2018 00:18
«Դիլիջանի ազգային պարկի» «Ջիլուտ թալա» կոչվող հանդամասի հրդեհը մարվել է. այրվել են մոտ 2,7 հա բուսածածկ տարածք, 17 ծառ

Մարտի 24-ին, ժամը 20:21-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի «Դիլիջանի ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ջիլուտ թալա» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջանի ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության 2-րդ պահաբաժնի «Ջիլուտ թալա» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:34-ին, մարվել՝ 21:45-ին:

Այրվել են մոտ 2,7 հա բուսածածկ տարածք, 17 ծառ, կոճղեր և ծառի կտրված ճյուղեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջանի ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության 6 աշխատակից:

 

Լրահոս

Դիտել ավելին