Կարևոր իրադարձություններ

Ոմանց նուրբ զգայարանները խոցվել են. «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

25 Մարտ, 2018 00:00
Ոմանց նուրբ զգայարանները խոցվել են. «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

«Սասնա Ծռեր» խմբավորման անունից Վարուժան Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է,
«Ոմանց նուրբ զգայարանները խոցվել են, երբ ցեղասպան վարչակազմի դատարանում հրապարակվել է Սասնա Ծռեր խմբավորման մի քանի անդամի կոպիտ խոսքը ապստամբության օրերին։

«Քաղաքական» ու «քաղաքակիրթ» այդ պարոնները, որ կամա թե ակամա կողմ են միայն պետությունը զավթած և այն ցեղասպանության գործիքի վերածած հանցավոր վարչակազմի բռնությանը, իսկ վերջինիս նկատմամբ պատասխան բռնությանը դեմ են, որովհետև կամ կառավարող հանցախմբի շահառու են կամ պարզապես ուժ ու քաջություն չունեն զենք վերցնելու հանուն ազատության ու արժանապատվության, բաց չեն թողնում Սասնա Ծռերից զատվելու, բռնությունը և կոպտությունը մերժելու միջոցով համապատասխանաբար հանցախմբի բռնությունը կամ իրենց վախկոտությունն արդարացնելու պատեհ առիթը։

Ի դեպ, զլմ-ներում Արցախյան շարժման 30-ամյակի վերաբերյալ արդեն մեկ ամիս շարունակվող համարյա բոլոր քննարկումները վերաբերվում են դրա հանրահավաքային բաղադրիչին, որպեսզի տպավորություն առաջանա, թե Արցախը հանրահավաքներով է ազատագրվել։

Այս մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ ժողովուրդը վաղուց զատվել է իրենց նման ստերիլ փափկասուններից, որ բռնացողին Հայրենիք ու պետականություն են հանձնում «քաղաքական» ու «քաղաքակիրթ» վարքագծով։

 

Լրահոս

Դիտել ավելին