Կարևոր իրադարձություններ

Աղջիկը, իմանալով, որ իր պապիկը շուտով մահանալու է, որոշել է իրականացնել նրա գլխավոր երազանքը

24 Մարտ, 2018 23:45
Աղջիկը, իմանալով, որ իր պապիկը շուտով մահանալու է, որոշել է իրականացնել նրա գլխավոր երազանքը

Չնայած նրան, որ 25-ամյա չինացի գործարարուհի Ֆու Սյույվեյը դեռևս փեսացու չունի, որոշել է իր 87-ամյա պապի երազանքը կյանքի կոչել, որպեսզի վերջինս կարողանա նրան դեպի խորան ուղեկցել:

Աղջկա ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա դեռ 10 տարեկան էր: Այդ պատճառով նրան տատիկն ու պապիկն են դաստիարակել:

Фото: boredpandaԵրիտասարդ գործարարուհին անսահման սիրում է իր տատիկին ու պապիկին, և ըստ նրա`հիմա եկել է ժամանակը, որ ինքը հոգա նրանց մասին:

Նախորդ տարվա փետրվարին պապիկը հիվանդացել է, և բժիշկները հայտնել են, որ նա ամեն պահի կարող է մահանալ: Պապիկի միակ երազանքը թոռնուհուն հարսի զգեստով տեսնելն ու նրան դեպի խորան ուղեկցելն է:

Фото: boredpanda

Ֆուն որոշել է իրականացնել պապիկի երազանքը`անկախ այն հանգամանքից, որ դեռևս ընտրյալ չունի: Նա հագել է հարսանեկան զգեստ և պապիկին հարսանեկան ֆոտոսեսիայի հրավիրել:Ամեն ինչ այնքան բնական է կազմակերպված եղել, որ պապիկն անգամ մոռացել է, որ այդ ամենն անիրական է:

Աղջիկն այնքան ուժգին է սիրում իր պապիկին, որ ձեռքին դաջել է նրա պատկերը:

Фото: boredpanda

Фото: boredpanda

Фото: boredpanda

Фото: boredpanda

Фото: boredpanda

Фото: boredpanda

Фото: boredpanda

 

Լրահոս

Դիտել ավելին