Կարևոր իրադարձություններ

Եթե ցանկանամ վերադառնալ Շվեդիայի հավաքական, ապա կլինեմ այնտեղ. Իբրահիմովիչ

24 Մարտ, 2018 23:12
Եթե ցանկանամ վերադառնալ Շվեդիայի հավաքական, ապա կլինեմ այնտեղ. Իբրահիմովիչ

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով պայմանագիր է կնքել MLS-ի «Լոս-Անջելես Գելակսի»-ի հետ, մեկնաբանել է ԱԱ-2018-ի ընթացքում իր հնարավոր վերադարձը Շվեդիայի ազգային հավաքական:

«Այժմ հիմնական ուշադրությունը դարձնում եմ նոր ակումբին: Ես պետք է ծանոթանամ թիմում իմ ընկերների և քաղաքի հետ:

Երբ ես ավարտեմ բոլոր գործերս՝ ժամանակ կլինի մտածել հաջորդ քայլի մասին: Ինձ զանգահարում են ամեն օր և հարցնում՝ լա՞վ եմ ինձ զգում, ի՞նչ եմ ցանկանում, ի՞նչ եմ մտածում և ի՞նչպես են ընթանում գործերս:

Բայց ամեն ինչ իր ժամանակին: Եթե ինձ լավ զգամ և ուժերս հավաքեմ, ապա դռները մշտապես բաց կլինեն: Եթե ես ցանկանամ վերադառնալ Շվեդիայի հավաքական՝ կլինեմ այնտեղ: Եթե չցանկանամ՝ չեմ վերադառնա: Կտեսնենք ինչպես գործերը կընթանան»,-Իբրահիմովիչի խոսքն է մեջբերել Goal.com-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին