Կարևոր իրադարձություններ

Արոյանը կիսեց միավորը Գրիշչուկի հետ

24 Մարտ, 2018 23:00
Արոյանը կիսեց միավորը Գրիշչուկի հետ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում։ Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիայի 54-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

 

Լրահոս

Դիտել ավելին