Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում սկսել են սննդի մնացորդներից օղի արտադրել

24 Մարտ, 2018 22:15
ԱՄՆ-ում սկսել են սննդի մնացորդներից օղի արտադրել

Ամերիկացիներ Սեմ Չերկինը և Ուիթ Ռիգալը հիմնել են օղու նոր ապրանքանիշ՝ Misadventure, որը ամբողջությամբ պատրաստված է վերամշակված սննդի մնացորդներից:

Հարավային Կալիֆորնիայի օղի արտադրող արտադրամասերից մեկում տեղական սննդամթերքի բանկից ամեն շաբաթ հավաքվում են մինչև 1200 ֆունտ (մոտ 544 կգ) չորացրած հացաբուլկեղենի մնացորդներ, ինչից էլ ստանում են ալկոհոլը, որը մատակարարվում է Կալիֆորնիայում գտնվող բարեր, ռեստորաններ և մանրածախ առևտրի ցանցեր, հաղորդում է Rodovid-ը:

«Մենք ուզում էինք սննդամթերքի մնացորդներն օգտագործել, հեռացնել դրանք թափոնների հոսքից և ստեղծել համեղ բան: Մենք ուզում ենք ցույց տալ, որ վերամշակման հետևանքով ստացված մթերքն ավելի բարձրորակ կարող են լինել, քան այլ եղանակներով ստացվածը»,- ասում են հիմնադիրները:

 

Լրահոս

Դիտել ավելին