Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը կողմ է ԵՄ-ում միասնության սկզբունքի վերացմանը

24 Մարտ, 2018 21:55
Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը կողմ է ԵՄ-ում միասնության սկզբունքի վերացմանը

Բեռլինում կողմ են Եվրահանձնաժողովի նախագահի առաջարկին`Եվրոպական միության արտաքին քաղաքականության ոլորտում հնարավոր դարձնել մեծամասնական կարգով որոշումները:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն աջակցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի առաջարկին` վերացնել միաձայնության սկզբունքը, երբ Եվրամիությունը քվեարկում է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ:

«Միասնության սկզբունքը դյուրին է դարձնում նրանց նպատակները, ովքեր ցանկանում դրսից պառակտել ԵՄ-ն»,- ասել է նախարար Միխայիլ Ռոտը:

Այսպիսի որոշմանը կողմ է նաև Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Յուրգեն Հարտը:

«Մեծամասնական կարգով որոշումներ կայացնելու հնարավորությունը նպատակահարմար լրացում կլինի եվրոպական արտաքին քաղաքականության զինանոցում, ինչը կբարձրացնի Եվրամիության գործելակերպի կարողությունը», – ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին