Կարևոր իրադարձություններ

Թրամփը մարտի 26-ին կհայտարարի ռուս դիվանագետների արտաքսման մասին

24 Մարտ, 2018 21:45
Թրամփը մարտի 26-ին կհայտարարի ռուս դիվանագետների արտաքսման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի`մարտի 26-ին կարող է հայտարարել Ռուսաստանի «տասնյակ» դիվանագետների արտաքսման մասին՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայում նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորման: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Աղբյուրի փոխանցմամբ`Թրամփը հաշվի է առել իր խորհրդականների առաջարկները:

Նշվում է, որ որոշումը դեռևս վերջնական չէ: ԱՄՆ նախագահն առաջին հերթին ցանկանում է համոզվել, որ Եվրոպայում դաշնակիցները նույնպես պատրաստ են արտաքսել ռուս դիվանագետներին:

 

Լրահոս

Դիտել ավելին