Կարևոր իրադարձություններ

Վրաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին

24 Մարտ, 2018 21:23
Վրաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին

Վրաստանի փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն գնահատում է ԱՄՆ-ի բյուջեի մասին օրենքում փոփոխությունը և Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ավելացումը և համարում դա վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերության խորացման ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ:

Ջանելիձեի խոսքով`այդ գործողությունը Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների իրավական գնահատականն է և կարևոր է Վրաստանի կողմից տարվող չճանաչման քաղաքականության գործում:

Նախարարը կարևոր է համարել այն, որ 2018 թ. Բյուջեի մասին օրենքը մեծացնում է ԱՄՆ-ի կողմից Վրաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը, որը մեծապես կօգտագործվի Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման համար:

 
 

Լրահոս

Դիտել ավելին