Կարևոր իրադարձություններ

Համացանցում են հայտնվել Ժաննա Ֆրիսկեի՝ նախկինում չհրապարակված լուսանկարները

24 Մարտ, 2018 16:18
Համացանցում են հայտնվել Ժաննա Ֆրիսկեի՝ նախկինում չհրապարակված լուսանկարները

Պրոֆեսիոնալ լուսանկարիչ Ալսան Ահմադովը Ինստագրամի իր էջում ներկայացրել է ռուս երջանկահիշատակ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի՝ երբևէ չհրապարակած լուսանկարները:

 

«երջերս հին սլայդերով իմ արկղերը դասավորելիս հայտնաբերեցի Ժաննա Ֆրիսկեի լուսանկարները։ Հաճելի ու անսպասելի անակնկալ իմ և Ժաննայի երկրպագուների համար»,- գրել է Ահմադովը։

«Այս լուսանկարները 2005-ին էի արել՝ Millionaire Faire ցուցահանդես-վաճառքի ժամանակ, որտեղ հիմնական լոտերի հետ մեկտեղ հյուրերը կարող էին ձեռք բերել նաև հայտնի մարդկանց լուսանկարներ, այդ թվում՝ Ժաննայի։ Նա միշտ տարբերվում էր բոլորից։ Ու հենց ես նրան նկատեցի վառ գույնի սարաֆանով և առաջարկեցի մի քանի լուսանկար անել, ահա այդպես ինձ մոտ պահպանվել են Ժաննայի պատահական կադրերից մի քանիսը»,- հավելել է լուսանկարիչը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին