Կարևոր իրադարձություններ

ՊՍԺ-ի պաշտպանն ակնկալում է Էմերիի հեռանալը

24 Մարտ, 2018 13:32
ՊՍԺ-ի պաշտպանն ակնկալում է Էմերիի հեռանալը

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Թոմաս Մենյեն Բելգիայի հավաքականի կազմում նախապատրաստվում է Սաուդյան Արաբիայի հետ ընկերական խաղին: Նա պատասխանել է տեղացի լրագրողների հարցերին:

«Սպասում եմ, թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում, քանի որ ակումբը շատ բան կփոխի: Օրինակի համար՝ մարզչին: Հնարավոր է, որ հաջորդ մրցաշրջանում ավելի շատ խաղային ժամանակ կստանամ: Ցանկանում եմ օգտվել դրանցից: Ճնշում չեմ զգում: Զգալիորեն առաջադիմել եմ, բացի այդ այլևս 18 տարեկան չեմ»,- Մենյեի խոսքը մեջբերում է Football France-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին