Կարևոր իրադարձություններ

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը կայցելի Հայաստան

24 Մարտ, 2018 13:24
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը կայցելի Հայաստան

Մարտի 27-28-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը, այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Ժան Ասելբոռնը հանդիպում կունենա նաև Ազգային ժողովում:

Մարտի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին