Կարևոր իրադարձություններ

Այս շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3500 կրակոց. ԱՀ ՊՆ

24 Մարտ, 2018 13:08
Այս շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3500 կրակոց. ԱՀ ՊՆ

Մարտի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց:
Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից։

Բացի վերոնշյալ խախտումներից, մարտի 19-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում, հետախուզական թռիչքներ իրականացնելու նպատակով, հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարք, որը ժամանակին հավաստանշվել ու խոցվել է ՊԲ դիրքապահ զինծառայողների կողմից:


ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն  պահպանել առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին