Կարևոր իրադարձություններ

Արոնյանը դուրս է մնացել աշխարհի լավագույն շախմատիստների տասնյակից

24 Մարտ, 2018 12:36
Արոնյանը դուրս է մնացել աշխարհի լավագույն շախմատիստների տասնյակից

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է անհաջող ելույթ ունենալ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

Ինչպես տեղեկացնում է 2700chess.com-ը, հայ գրոսմայստերը դրա պատճառով կորցրել է 21.2 վարկանիշային միավոր: Այժմ Արոնյանն ունի 2772.8 միավոր և նահանջել է 11-րդ տեղ՝ զիջելով միանգամից 6 աստիճանով:

Հիշեցնենք, որ Արոնյանը Հավակնորդների մրցաշարի 11 տուրում վաստակել է ընդամենը 3.5 միավոր և եզրափակչում է աղյուսակը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին