Կարևոր իրադարձություններ

Կլիչկոն մտադրություն ունի մասնակցելու Ուկրաինայի նախագահական ընտրություններին

24 Մարտ, 2018 12:30
Կլիչկոն մտադրություն ունի մասնակցելու Ուկրաինայի նախագահական ընտրություններին

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մտածում է 2019 թվականին Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Այս մասին հայտնում է «Укринформ»-ը:

«Դուք խոսում եք հաջորդ տարվա նախագահական ընտրությունների մասին... ես մտածում եմ այդ մասին: Բայց ես կցանկանայի ավարտել այն ամենը, ինչ խոստացել եմ: Ես կյանքի սկզբունք ունեմ. պետք է պահեմ իմ խոսքը և այն ավարտին հասցնեմ»,- ասել է Կլիչկոն:

Նրա խոսքով, բոլորն էլ քաղաքական հավակնություններ ունեն, բայց քաղաքականության մեջ այդ ամենն «այնքան արագ չի լինում, որքան սպորտում»:

 

Լրահոս

Դիտել ավելին