Կարևոր իրադարձություններ

Բագրատունյաց պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել

24 Մարտ, 2018 12:02
 Բագրատունյաց պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում  ավտոմեքենաներ են բախվել

Մարտի 24-ին, ժամը 09:46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի 34 MP 340 (վարորդ՝ Ս. Հ.) և «Toyota Corolla» մակնիշի 35 ST 764 պետհամարանիշերով (վարորդ՝ Գ. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է «Ford transit» մակնիշի ավտոմեքենայի տակ:

Փրկարարներն ավտոմեքենաները հեռացրել են իրարից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին