Կարևոր իրադարձություններ

Եկատերինբուրգում պայթեցրել են քաղաքի ամենաբարձր շինությունը համարվող հեռուստաաշտարակը

24 Մարտ, 2018 11:33
Եկատերինբուրգում պայթեցրել են քաղաքի ամենաբարձր շինությունը համարվող հեռուստաաշտարակը

ՌԴ Եկատերինբուրգում պայթեցրել են քաղաքի ամենաբարձր շինությունը համարվող մոտ 220 մետրանոց հեռուստաաշտարակը, որի կառուցումն այդպես էլ ավարտին չէր հասցվել, այս մասին  հայտնում է gazeta.ru-ն։

Նշվում է, որ մինչ պայթեցնելը, 2 անգամ ազդանշան է հնչել՝ մարդկանց պայթյունի մասին իրազեկելու համար։ Այնուհետև տեղի է ունեցել պայթյունը, և աշտարակը հողին է հավասարեցվել։

Նշվում է, որ աշտարակի տեղում նախատեսվում է կառուցել սառցադաշտ՝ 15.000 հանդիսականի համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին