Կարևոր իրադարձություններ

Թրամփը տրանսգենդերներին արգելել է ծառայել զինված ուժերում

24 Մարտ, 2018 10:51
Թրամփը տրանսգենդերներին արգելել է ծառայել զինված ուժերում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 23-ին ստորագրել է հուշագիր, որով արգելում է տրանսգենդերների մեծ մասին ծառայել երկրի զինված ուժերում: Այս մասին հայտնում է The Hill պարբերականը:

Նախագահն այդ որոշումն ընդունել է պաշտպանության նախարար Ջեյմս Մեթսի և ռազմական փորձագետների առաջարկով: Հուշագրի համաձայն՝ զինված ուժերում ծառայելն արգելվում է այն անձանց համար, ովքեր տառապում են «գենդերային դիսֆորիայից», ում անհրաժեշտ է բժշկական օգնություն:

Որոշումը հիմնավորված է այն փաստի վրա, որ «սա նշանակալի ռիսկ է ներկայացնում զինված ուժերի արդյունավետության համար»: Սակայն, ինչպես նշվում է հուշագրում, «որոշակի հանգամանքներում բացառություններ կարող են լինել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին