Կարևոր իրադարձություններ

Մարադոնան պոեզիա է, Մեսսին՝ արձակ. Բատիստուտա

24 Մարտ, 2018 10:50
Մարադոնան պոեզիա է, Մեսսին՝ արձակ. Բատիստուտա

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան կարծիք է հայտնել Լիոնել Մեսսիի և Դիեգո Մարադոնայի մասին:

«Դիեգոն լավագույնն էր: Նա Արգենտինայի խորհրդանիշն է, ոչ միայն ֆուտբոլում: Նա ուներ խարիզմա, տաղանդ և բացառիկ երևակայություն: Մեսսին, նույնիսկ եթե տեխնիկապես ավելի լավն է, չի կարող գերազանցել նրան: Լեոն չունի Դիեգոյի խարիզման: Դիեգոն կարողանում էր կառավարել ստադիոնը, բոլորը հետևում էին նրան: Խաղացել եմ Մարադոնայի հետ և կարող եմ ասել, թե որքան վճռորոշ դեր ուներ թիմի համար: Մարադոնան պոեզիա է, իսկ Մեսսին՝ արձակ: Նույնիսկ եթե Լիոնելը մարզվի ամեն ժամ, չի կարողանա հասնել այդ վիճակին: Նա կատարյալ է տեխնիկապես, ամենաշատ գոլերն է խփում: Սակայն ինձ համար Մեսսին Մարադոնա չէ և երբեք, հավանաբար, չի էլ դառնա»,- Բատիստուտայի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին