Կարևոր իրադարձություններ

Ռոնալդուն 900-րդ հանդիպումն է անցկացրել պրոֆեսիոնալ կարիերայում

24 Մարտ, 2018 10:29
Ռոնալդուն 900-րդ հանդիպումն է անցկացրել պրոֆեսիոնալ կարիերայում

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 900-րդ հանդիպումն է անցկացրել պրոֆեսիոնալ կարիերայում:

33-ամյա ֆուտբոլիստի համար հոբելյանական էր Եգիպտոսի դեմ ընկերական հանդիպումը, որում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը դարձել էր դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

Կարիերայի ընթացքում Ռոնալդուն 429 հանդիպում է անցկացրել «Ռեալում», «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 292, Պորտուգալիայի հավաքականում 148 և 31 խաղ՝ Լիսաբոնի «Սպորտինգի» կազմում:
 

Լրահոս

Դիտել ավելին