Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային Կորեան ընդունել է բանակցություններ անցկացնելու Հարավային Կորեայի առաջարկը

24 Մարտ, 2018 10:22
Հյուսիսային Կորեան ընդունել է  բանակցություններ անցկացնելու Հարավային Կորեայի առաջարկը

Հյուսիսային Կորեան ընդունել է մարտի 29-ին բարձր մակարդակի բանակցություններ անցկացնելու Հարավային Կորեայի առաջարկը, որի ժամանակ պետք է որոշվի ապրիլին միջկորեական գագաթնաժողով անցկացնելու օրն ու վայրը։  ՏԱՍՍ- ի փոխանցմամբ` այս մասին  հայտնել է Yonhap գործակալությունը՝ Միավորման հարցերով հարավկորեական նախարարությանը հղումով։

Բանակցությունները կանցկացվեն ապառազմականացված գոտում՝ Փհանմունջոմ սահմանային կետում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 3 հոգուց բաղկացած հարավկորեական պատվիրակությունը կգլխավորի միավորման նախարար Չո Մոն Գոնը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին