Կարևոր իրադարձություններ

Անգործության մատնված էթիկայի հանձնաժողովին բյուջեից ահռելի գումարներ են հատկացվում. «Ժողովուրդ»

24 Մարտ, 2018 10:02
Անգործության մատնված էթիկայի հանձնաժողովին բյուջեից ահռելի գումարներ են հատկացվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր գոյության վեց տարիների ընթացքում մատնված է բացարձակ անգործության, բայց դա չի խանգարել, որպեսզի հանձնաժողովին բյուջեից ահռելի գումարներ հատկացնեն:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ստանում է մոտ 1 մլն 200 հազար դրամ, նրա տեղակալ Արմեն Խուդավերդյանը` 1 մլն 120 հազար դրամ, իսկ հանձնաժողովի անդամներ Արտակ Սարգսյանը, Էդգար Շաթիրյանը և Լիլիթ Պետրոսյանը` 1 մլն 50 հազար դրամի չափով:

Չնայած այս ամենին` էթիկայի հանձնաժողովն ըստ էության որևէ գործունեություն չի ծավալում. տարվա ընթացքում նրանց ստացած դիմումները չի գերազանցում 15-20-ը, ընդ որում, այդ դիմումներից ոչ բոլորի կապակցությամբ են իրենք վարույթ հարուցել, հարուցելուց հետո էլ որոշումները կայացրել են հիմնականում հօգուտ իշխանության ներկայացուցիչների` բացառությամբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեմ ներկայացված դիմումի, և նրա ««Չափդ ճանաչի, ականջներդ կկտրեմ, լակո՛տ» արտահայտությունը հանձնաժողովը համարել է էթիկայի խախտում՝ առանց որևէ իրավական կամ քաղաքական հետևանքների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին