Կարևոր իրադարձություններ

«Դալմա»-ն՝ անելանելի վիճակում. «Իդալգո»-ն չի վճարել մոտ 20 մլն դրամի հասնող պարտքը. «Ժողովուրդ»

24 Մարտ, 2018 09:40
«Դալմա»-ն՝ անելանելի վիճակում. «Իդալգո»-ն չի վճարել մոտ 20 մլն դրամի հասնող պարտքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Գարրի Զախարովի ընտանիքի հետ կապվող «Իդալգո» ՍՊԸ-ն վերջերս դիմել է դատարան՝ իրեն սնանկ ճանաչելու համար: Իսկ պատճառը «Դալմա» առևտրի կենտրոնի և ՊԵԿ-ի նկատմամբ կուտակած և մոտ 20 մլն դրամի հասնող պարտքն է եղել, որ «Իդալգո» ՍՊԸ-ն չի ցանկացել վճարել:

Ընդ որում, իրեն սնանկ ճանաչելու հայցով դիմելիս «Իդալգո» ՍՊԸ-ն հրաժարվել է առողջացման ծրագիր ներկայացնել: Իսկ դատավոր Կարինե Պետրոսյանն էլ բավարարել է նրանց հայցը:

Հատկանշական է, որ այս ամենի արդյունքում անելանելի վիճակում է հայտնվել «Դալմա ինվեստ» ՓԲԸ-ն, որը չի կարող ետ ստանալ 17.5 մլն դրամ պարտքը, որ «Իդալգո» ՍՊԸ-ն կուտակել է տաղավարների վարձակալության արդյունքում:

Զախարովից մեկնաբանություններ ստանալու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն, «Իդալգո» ընկերության սնանկության գործով փաստաբան Միքայել Ավետիսյանը նշեց, թե 1 մլն դրամը գերազանցող պարտքի դեպքում ընկերությունը կարող է կամավոր դիմել դատարան՝ սնանկ ճանաչվելու խնդրանքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին